Рубрика: Без рубрики, Վերապատրաստում․օրենսդրություն

Կարծիք վերապատրաստման մասին

Չնայած առցանց դասերի և միջոցառումների կազմակերպման դժվարությունների, ինձ համար այս վերապատրաստումը ստացված էր։ Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, թե տեսական, թե գործնական պարապմունքները։ Նաև կուզեյի նշել, որ կազմակերպիչների արագ արձագանքը շատ մեծ դեր խաղաց մեր հաջողության մեջ։ Այս վերապատրաստումը ինձ համար ստացված է։

Рубрика: Վերապատրաստում․օրենսդրություն

Վահան Զատիկյանի անվան համար 90 հիմնական դպրոցի կանոնադրություն

Կարդացել եմ Վահան Զատիկյանի անվան համար 90 հիմնական դպրոցի կանոնադրությունը։ Առաջարկ չունեմ։ Ինչպես նշված է կանոնադրության հենց սկզբում, դպրոցի կանոնադրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր մեջ ներառում է բոլոր անհրաժեշտ կետերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր կրթահամալիրի կանոնադրության անբաժան մասը։ Կարևոր է նշել, որ դպրոցի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանմամբ, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա։ Կուզեյի նշել նաև, որ դպրոցի գործունեության նպատակի մեջ տեղ է գտնում նաև հանրակրթության պետական չափորոշիչը ՝ նշելով, որ սովորողների կողմից պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի բովանդակության, պարտադիր նվազագույնի յուրացման, անհատի բազմակողմանի զարգացման, նրա առողջության պահպանման, ինքնակրթության, լրացուցիչ կրթության և պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծման ապահովումը դպրոցի գործունեության նպատակն է։ Դպրոցի կանոնադրության հետ կապված առաջարկներ, կամ ավելացումներ չունեմ։ Կուզեյի նշել միայն, որ եթե թղթին հանձնված այս կանոնադրության կետերը, ինչպես նաև ոգին շարունակեն պահպանվել, կշարունակենք ունենալ ավելի ու ավելի լավ սերունդներ։

Рубрика: Վերապատրաստում․օրենսդրություն

Համեմատություն կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածի հետ

Համեմատելով կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը և Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածը, կարելի է նկատել հենց առաջին ամենաակնառու տարբերությունը ՝ ծավալը։ Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը շատ ավելի ծավալուն հավելված է քան հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածը։ Վերջինս ներառում է կրճատ կետեր հանրակրթության պետական չափորոշիչների մասին։ Սկզբում, այն թվարկում է, թե ինչ է ներառում հանրակրթական պետական չափորոշիչը, այնուհետև նշում պահանջների պարտադիր լինելու մասին ՝ կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար, նշում որ այն հաստատված ՝ ՀՀ Կառավարության կողմից և սահմանում ուսումնական բնագավառներում հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակները ՝ հիմնական և ավագ դպրոցների համար։ Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը արդեն ներառված է 9 ծավալուն կետերից, որոնք էլ իրենց հերթին բաղկացած են իրենց ենթակետերից։ Այս որոշման մեջ արդեն գրված են բուն հանրակրթության պետական չափորոշիչները։ Այսինքն, եթե օրինակ հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը իր 4-րդ կետում նշում, թե ինչ է իրենից ներկայացնում և ինչ է սահմանում հենքային ուսումնական պլանը, կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշչի 7-րդ կետը ՝ իր ենթակետերով մանրամասն նկարագրում է բուն հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանը։

Իմ կարծիքով, կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը և Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածը չեն կարող գոյություն ունենալ առանց իրար և լրացնում են միմյանց։ Ինչպես արդեն նշել եմ վերևում, եթե Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածը ցույց է տալիս, թե առհասարակ ինչ է իրենից ներկայացնում և ինչ է սահմանում հանրակրթության պետական չափորոշիչը, ապա կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշչում արդեն կարելի է տեսնել ծավալուն և մանրամասն նկարագրություններ հանրակրթության մասին չափորոշչի հետ կապված գրեթե ամեն ինչի մասին։ Ըստ իս, հանրակրթության պետական չափորոշիչը թե իմաստային թե շարադրման առումով համապատասխանում է ներկայիս գործող իրողությանը ՝ հանրակրթական միջավայրներում։

Рубрика: Վերապատրաստում․օրենսդրություն

Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

Մանկավարժը ունի ինչպես օրենքով սահմանված իրավունքներ, այնպես էլ պարտականություններ, որոնց պարտավոր է լիարժեք տիրապետել ՝ իր աշխատանքի արդյունաբերությունը լավացնելու և այն հեշտացնելու համար։ 

Հանրակրթական հաստատությունում աշխատող մանկավարժը առաջին հերթին պարտավոր է կատարել իր աշխատանքային պարտականությունները ՝ լայն հասկացությամբ կրթել աշակերտներին։ Կրթել նշանակում է ոչ միայն սովորեցնել մասնագիտական առարկաները, այլ նաև դաստիարակել և հետևողական լինել երեխաների զարգացման ընթացքին։ Մանկավարժը նաև պարտավոր է հարգել երեխաներին, ծնողներին, գործընկերներին և նրանց իրավունքները։

Մանկավարժը իրավունք ունի պահանջել իրեն հարկավոր միջոցները իր դասը պատշաճ կազմակերպելու համար։ Մանկավարժի իրավունքն է նաև իր դասաժամի ընթացքում դասը կազմակերպել իր որոշած մեթոդներով և գործիքներով ՝ կրթական ծրագրից չշեղվելով։ Կարևոր է նաև նշել, որ մանկավարժը իրավունք ունի քննարկելու իր գործընկերների որոշումները, չհամաձայնվելու իր վերադասի որոշումների հետ ՝ իհարկե կառուցողական քննարկումների շրջանակներում։

Հոդված 27․ Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները․

Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները թվարկված են «Հանրակրթության մասին»  օրենքի 27-րդ հոդվածում։ Համեմատելով 27-րդ հոդվածի կետերը վերևում գրված մանկավարժի իրավունքների և պարտականություններ հետ, կարող եմ ասել, որ դրանցից բոլորը ընդգրկված էին 27-րդ հոդվածի մեջ։ Հոդվածի կետերը սակայն շատ ավելի մանրամասն և պաշտոնական էին գրված, իմ կողմից նշված իրավունքները և պարտականությունները բացելով և բաժանելով ավելի կոնկրետ կետերի։ Հոդվածում կային նաև կետեր, որոնց չէի անդրադարձել, ինչպես օրինակ ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոնում և կառավարման համապատասխան մարմիններում իրավունքը, և այլն։  Օրենքում նաև նշված էր մանկավարժների և ծնողների համագործակցության մասին, որի մասին ես նույնպես չէի խոսել․ «համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում»։ 

Կարծիք։

Իմ կարծիքով, մանկավարժական աշխատողների իրավունքները և պարտականությունները մեծամասամբ պահպանվում են։ Սակայն, կարծում եմ որ դա ոչ թե բխում է նրանից, որ մանկավարժները լավ տիրապետում են «Հանրակրթության մասին»  օրենքի 27-րդ հոդվածում նշված իրավունքներին և պարտականություններին, այլ նրանից, որ մեր ազգում գործող էթիկական և մշակութային չգրված օրենքների մեծ մասը համապատասխանում է այդ հոդվածում նշված կետերին։ Օրինակ ՝  «Հանրակրթության մասին»  օրենքի 27-րդ հոդվածի կետերից մեկում նշված է որ մանկավարժը պարտավոր է հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը։ Մեր ժողովրդի մշակույթը և դաստիարակությունը հենց թույլ չի տա, որ մանկավարժը խախտի օրինակ ՝ վերը նշված օրենքը, անգամ եթե այն չլիներ գրված «Հանրակրթության մասին»  օրենքի 27-րդ հոդվածում։ Կրկիին անդրադառնալով իմ կողմից գրված մանկավարժական աշխատողների իրավունքների ու պարտականությունների և  «Հանրակրթության մասին»  օրենքի 27-րդ հոդվածում գրված կետերի համեմատությանը, կարող եմ ասել, որ հենց վերը նշված կետն է պատճառը, որ իմ գրված մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները ընդգկրված էին օրենքում ՝ իհարկե ուրիշ տեսքով և ձևակերպմամբ։

Рубрика: Վերապատրաստում․ՏՀՏ, Վերապատրաստում․օրենսդրություն

ՀՀ սահմանադրության Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքերի 36րդ հոդված

Ըստ ՀՀ սահմանադրության Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքերի 36րդ հոդվածի ծնողներն պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության և զարգացման համար։ Սակայն կան դեպքեր երբ ծնողները չեն կարողանում կատարել իրենց վրա դրված պարտավորությունների պայմանները։ Այս իրավիճակներում ուսուցիչը կամ դպրոցի այլ ներկայացուցիչ պետք է պարտավորությունը վերցնի իր վրա, օգնելով ծնողին գիտակցել իր վրա եղած պարտավորությունները և իր թույլ տված սխալները կապված երեխայի դաստիարակչական, կրթական մեթոդիկայի և երեխայի հոգեկան վիճակի՝ ուսուցիչը ոչ միայն բարելավում է դպրոցականի ուսումնական առաջընթացը, նաև բարոյահոգեբանական վիճակը և նրա կյանքի որակը։

 Այս իրավիճակներում ուսուցիչներին ավելի ուշադիր և պատրաստ դարձնելու նպատակով նույնպես անցկացվում են վերապատրաստումներ, որոնք ընդգրկում են հոգեբանական դասընթացներ։ Դասընթացների ընթացքում նրանք ստանում են ունակություն շփվելու անառողջ կամ ծանր հոգեբանական վիճակում գտնվող ծնողների հետ։ 

Рубрика: Վերապատրաստում․ՏՀՏ, Վերապատրաստում․օրենսդրություն

Հայաստանի սահմանադրության երեխաների իրավունքների մասին 26րդ հոդված

Հոդված 26-րդ

Ըստ Հայաստանի սահմանադրության երեխաների իրավունքների մասին 26-րդ հոդվածի, բոլոր Երեխաները, անկախ իրենց կարողություներից, ունեն լիարժեք կրթություն ստանալու իրավունք։ Վերոնշյալ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը ապահովում է սահմանափակ կարողություններով երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցություն, սոցիալական ինտեգրում և իր կարողություններին համապատասխան կրթական ծրագիր։ 

Քանի որ ամեն դպրոցին հիմնականում տրամադրվում է մեկ հոգեբան, իսկ սահմանափակումներով երեխաները կարող են լինել շատ ավելին, ուսուցիչները նույնպես պետք է ունենան անհրաժեշտ հոգեբանական ունակություններ և հոգեբանական գիտելիքներ, հատուկ երեխաներին անհրաժեշտ կրթություն տալու, և նրանց մոտ կայուն հոգեկան վիճակ ապահովելու համար։ Այդ նպատակով ՀՀ պետական դպրոցների բոլոր ուսուցիչները ստանում են հատուկ վերապատրաստում։ Որի ընթացքում ուսուցիչները ստանում են անհրաժեշտ իմացություններ տարբեր հոգեբանական խնդիրների, դրանց ծագման և հնարավոր խուսափելու մեթոդների, ինչպես նաև հիվանդությունների տարբեր դրսևորումների և այդ իրավիճակներում կողմնորոշվելու մասին։ 

Սահմանափակ կարողություններով երեխաների ինտեգրման խնդիրը լուծելու նպատակով ուսուցիչները և տնօրինությունը հրանգավորվում են բացատրել և սովորեցնել այլ երեխաներին գիտակցել ընկերոջ խնդիրները և գիտակից վերաբերվել դրանց, դեռ ավելին, օգնել և աջակցել ընկերոջը անհրաժեշտ պահերին։ 

Ուսուցիչների կողմից, սահմանափակումներով երեխաների համար կազմվում է հատուկ ծրագիր (ԱՈՒՊ), որը համապատասխանում է նրանց կարողություններին և օգնում է ապահովել նրանց ինքնավստահությունը։ Վերոնշյալ ծրագրի օգնությամբ հնարավոր է դառնում ներգրավել երեխային ուսումնական պրոցեսսի մեջ և ապահովել արդյունավետ կրթությամբ։

1.«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքից Ձեր առանձնացրած հոդվածը  առնչությո՞ւն ունի առաջադրանքում թվարկված Սահմանադրական հոդվածներից որևէ մեկի հետ;

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքից իմ կողմից առանձնացված 26-րդ հոդվածը ՝ «Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքներ»-ի հոդվածը առաջին հերթին առնչություն ունի Սահմանադրական 29-րդ հոդվածի ՝ «Խտրականության արգելք»-ի հետ։ 

2.Եթե գտնեք առնչություն / թեմատիկ համապատասխանություն/ համեմատեք այդ հոդվածները: Եթե չգտնեք, ընտրեք Սահմանադրական հոդվածներից որևէ մեկը և գտեք դրա համարժեքը։ «Երախայի իրավունքների մասին« ՀՀ օրենքում և հետո համեմատեք։

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի «Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքներ»-ի հոդվածը հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծման մասին է, ինչը ըստ իս ուղիղ կապված է  Սահմանադրության «Խտրականության արգելք»-ի (29-րդ) հոդվածի հետ։ Այնտեղ ասվում է, որ խտրականությունը արգելվում է կախված ցանկացած հանգամանքներից, այդ թվում նաև հաշմանդամությունից։ Իսկ հավասար հնարավորությունների ստեղծումը, որին բերում է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի «Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքներ»-ի հոդվածը, առաջնային գործիք է խտրականության վերացման համար։

3.Գրեք թե Ձեր ընտրած իրավունքը կիրառվու՞մ է, թե՞ մնացել է թղթի վրա:

Ճիշտ չի լինի ասել որ «Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքները» մնացել են թղթի վրա, սակայն նաև չեմ կարող ասել, որ այն ամբողջությամբ կիրառվում է ինչպես հարկն է։ Իհարկե, հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխաները հիմնականում ընդգրկված են, օրինակ հանրակրթական դպրոցներում։ Սակայն նրանց հետ աշխատելու հատուկ կարգը և գործիքակազմը հղկվելու և մշակվելու կարիք ունի, ինչպես մասնագետների հմտությունների զարգացման տեսքով, այնպես էլ համակարգային փոփոխությունների և բարելավումների։