Рубрика: Վերապատրաստում առարկայական բաղկացուցիչ

Վերապատրաստում առարկայական բաղկացուցիչ․ Առաջադրանք 3․

3․ Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի  ստեղծում  

Տեսական՝ 1, գործնական պարապմունք` 4 ժամ (0,5 կրեդիտ) 

  • Ի՞նչ է ուսումնական նյութը։ Ինչպե՞ս կազմել ուսումնական նյութեր 
  • Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված ուսումնական նյութեր 
  • Թեմատիկ ուսումնական նյութերի ստեղծում 

Հարց 1.

  • Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ, 
  • Ծանոթություն  Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված ուսումնական նյութի օրինակներին 
  • Քննարկել. ուսումնական նյութերին տրվող պահանջներ, ում համար են  ստեղծվում ուսումնական  նյութերը,  ինչ նպատակ պիտի ունենան, ինչ  խնդիրներ լուծեն 
  • Ծանոթանալ նշված հարթակներին 

 Մանրանկարչություն ուսումնական նյութը ստեղծված է 4-րդ դասարանի սովորողների համար: Ուսումնական նյութի նպատակն է իմանալ, ի՞նչ է մանրանկարչությունը, ի՞նչ է զարդանաղշը: Մանրանկարչությունը կերպարվեստի ստեղծագործություն է , որն առանձնանում է փոքր չափերով և գեղարվեստական հնարքների նրբությամբ: Մանրանկարչության հիմնական բնագավաոներից է գրքերի ձևավորումը` անվանաթերթեր, խորաններ, լուսանցազարդեր, բուսական և կենդանական մոտիվներով տեսարաններ: Մանրանկարչություն ունեցել են գիր և գրականություն ստեղծած ժողովուրդները:

 Ուսումնական նյութի խնդիրն է` ծանոթացնել սովորողներին մեր հարուստ մշակութային ժառանգությանը, որպեսզի պահպանենք և կարողանանք փոխանցել մեր ապագա սերունդներին:

Հարց 2. Ինչպե՞ս կազմել ուսումնական նյութեր 

Ուսումնասիրել նշված հարթակները, բլոգում հրապարակել հաջողված նախագծերը,  հիմնավորել.

 Ինձ համար հաջողված է “Թորոս Ռոսլինի արվեստը” նախագիծը, քանի որ նա համարվում է մանրանկարչության «Վերածնության նախավարպետ» կամ «Զարդանկարի վիրտուոզ» և ծանոթյությունը նրա ստեղծագործությունները ու կատարած արտանկարչությունները օգնեցին երեխաներին ավելի լավ պատկերացնելու, թե ինչ է իրենից ներկայացնում մանրանկարչությունը: Յուրաքանչյուր սովորող իր ուժերի սահմաններում մասնակցություն է ունեցել նախագծին և կարողացել է իր ներդրումը ունենալ և հմտություն ձեռք բերել:

Հարց 3. Ուսումնական նյութերի կազմում 

Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում 

  • Անհատական աշխատանքի համար

Կատարում են արտանկարչություններ

  • Խմբակային աշխատանքի համար

Սովորողների հետ ցուցահանդես է կազմակերպվում:

Հարց 4. Ուսումնական նյութերի կազմում 

Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում 

  • Անհատական աշխատանքի համար 
  • Խմբային աշխատանքի համար 
  • Ստեղծած նյութերը փորձարկել դասարանում, արդյունքները հրապարակել  բլոգում 

Ուսումնական նյութերից կառանձնացնեմ հետևյալ նյութը` ի՞նչ է իրենից ներկայացնում մշակութային ժառանգությունը և ինչպես պահպանել և ներկայացնել աշխարհին: Սովորողները իրենց միտքն ու կարծիքը ներկայացրել էին ռեֆերատի ձևով: Իսկ խմբային աշխատանքները դպրոցում ենք իրականացնում ՝ մանրանկարների արտանկարում, ցուցահանդեսի կազմակերպում:

Հարց 5. Կազմած ուսումնական նյութերի գնահատում 

Ստեղծած ուսումնական նյութերի գրախոսում. 

Բլոգում ներկայացնել փորձարկման արդյունքները (առավելությունը,  թերությունները,  բացթողումները,  զարգացումը) 

Ցուցադրման ձևով ներկայացնել կատարած աշխատանքները: Մանրանկարչություն թեման ներառված է 4-րդ դասարանների ծրագրում: Ուսումնական նյութի նպատակն է իմանալ ինչ է մանրանկարչությունը, ծանոթանալ մանրանկարի վարպետների ստեղծագործություններին: Մանրանկարչություն, մինիատյուր, ոչ տպագիր գրքերի  պատկերազարդում, կերպարվեստի ստեղծագործություն, որն առանձնանում է փոքր չափերով և գեղարվեստական հնարքների նրբությամբ: Հետո օգտագործվեցին բազմազան գույնի ներկեր: Հայ մանրանկարչության պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի կիլիկիան դպրոցը: Այդ դպրոցի ամենախոշոր ներկայացուցիչն է Թորոս Ռոսլինը:

Այս նախագծի ընթացքում երեխաները սովորեցին ավելի համբերատար ու կոկիկ աշխատել: Ծանոթացան ներկերի ստեղծման տեխնոլոգիային:

Рубрика: Վերապատրաստում առարկայական բաղկացուցիչ

Կարծիք․ Մասնագիտական վերապատրաստում

Շատ տպավորված եմ։ Հատկապես տպավորիչ էր մեր առաջին հանդիպումը, շրջեցինք դպրոցի արվեստանոցներով և արհեստանոցներով։ Բոլորը շատ ջերմ հյուրընկալեցին մեզ, մանրամասն ծանոթացրեցին յուրաքանչյուրն իր աշխատանքի բնույթին, երեխաների կատարած աշխատանքները դիտեցինք։ Հիացնում է այն փաստը, որ ուսուցիչները մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ են պատմում դպրոցի ձեռքբերումների մասին։ Կարծես բոլորը մի մեծ ընտանիքի մասնիկ լինեն։ Այցելեցինք նաև քանդակի արվեստանոց ու ծանոթացանք աշխատանքի բնույթին։ Ջերմ, բարի ու տրամադրող մթնոլորտ։ Իսկ  մեր ղեկավարների մասնագիտական մոտեցումը և մարդ տեսակը տրամադրեց ավելի թեթև ու  հանգիստ աշխատանքի։ Շնորհակալություն։

Рубрика: Վերապատրաստում առարկայական բաղկացուցիչ

Առարկայական բաղկացուցիչ․Առաջադրանք 2․ Տարրական դպրոց 2021-2022 ուս. Տարվա նախագիծ.

Տարրական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների հետ կաշխատենք կերպարվեստի դասերին «Աշուն» թեմայով նկարների էսքիզների վրա` թղթով և մատիտով:
Ծանոթություն Մ.Սարյանի կյանքին, ստեղծագործություններին և գործունեությանը:

Ֆիզիկական միջավայրում աշխատելու հետևյալ նյութերով`

  • Գունավոր մատիտներ
  • Թուղթ 
  • Գունավոր թուղթ
  • Չոր տերևներ

Ստեղծելու ենք նաև խճանկարներ

Արդիականություն

Գործունեության ընթացքում`

  • Ուսումնասիրելու ենք տարվա այս եղանակը, դրան բնորոշ գույները, երևույթները, միջավայրը:
  • Ծանոթանալու ենք տարբեր նկարիչների, լուսանկարիչների և երաժիշտների ստեղծագործություններին:
  1. Մ. Սարյան
  2. Մինաս
  3. Վիվալդի
  • Ֆիլմի դիտում Մ. Սարյանի կյանքի ու գործունեության մասին:
  • Ճամփորդություններ, այցելություն թանգարան` Մ. Սարյանի տուն-թանգարան:

Մանկական պատկերասրահ

Նպատակ 

Ֆիլմերի դիտումը, էքսկուրսիաները կօգնեն ավելի լավ ճանաչել արվեստագետներին, ծանոթանալ նրանց աշխատանքների բնօրինակներին:

Ուսումնասիրելու ենք տարվա եղանակները, յուրաքանչյուր եղանակի առանձնահատկությունները, ծանոթանալու ենք տաք և սառը գույներին:

Փորձելու ենք գործնական աշխատանքի ընթացքում ուսումնասիրել գունային խարնուրդները ( հիմնական գույներ և դրանց խարնուրդից ստացված գույներ):

Խնդիրներ

Գունային ճիշտ համադրություն, բնանկարի ստեղծում:

Միջավայր

Բակ, թանգարաններ:

Բովանդակություն

Ստեղծել աշնանային բնանկար, ուսումնասիրելով` աշնան գույները: Աշխատանքները պետք է լինեն կառուցված կոմպոզիցիոն առումով ճիշտ, հաշվի առնելով հեռանկարի կանոնները:

Կարող են ստեղծվել նաև խճանկարներ կամ համադրել խճանկարը գունանկարի հետ: Կամ օգտագործել խառը տեխնիկա:

Վերջնարդյունք

Արդյունքում ստեղծված աշխատանքները կցուցադրվեն դպրոցի ցուցասրահում և կտեղադրվեն դպրոցի կայքում:

Рубрика: Վերապատրաստում առարկայական բաղկացուցիչ

Առարկայական բաղկացուցիչ․ Առադրանք 1

Առարկայական բաղկացուցիչ

Առարկան` կերպարվեստ

Համեմատություններ` նմանություններ, տարբերություններ.

  • Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանի և չափորոշչում ներկայացված հենքային ուսումնական պլանի
  • Առարկայական ծրագրի գնահատում` չափորոշչում ներկայացված սովորողի արդյունքների գնահատման սկզբունքների,
  • Առարկայական ծրագրի չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչները` գիտելիք, հմտություն, արժեքային բաղադրիչ:

Անդրադարձ հանրակրթության պետական չափորոշչին:

Կարծում եմ այս փասթաթուղթը շատ կարևոր է ուսումնական պրոցեսը պատշաճ կերպով և կազմակերպված իրականացնելու համար: Հանրապետության պետական չափորոշիչը ելնում է կարողությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները ` ըստ կրթական աստիճանների, ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությունը ներկայացվող պահանջները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը: Չափորոշիչը նաև նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության քաղաքականության ապահովմանը:

Չնայած ես այս կետի հետ մի փոքր համաձայն չեմ, որովհետև ներառական կրթությունը իրականացվում է ԱՈՒՊ ծրագրով (անհատական ուսուցման պլան) և զուգահեռ դրան որակյալ կրթության քաղաքականության ապահովումը մեծ ջանքեր է պահանջում:

 Չափորոշչում մանրամասն ներկայացվում է սովորողի ակնկալվող կարողությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները: Ինչի հիման վրա ուսուցիչը կազմում է ուսումնական պլանը: Կերպարվեստ առարկայի դեպքում հանրակրթական ծրագրերը պետք է միտված լինի ստորև ներկայացված ակնկալվող վերջնարդյունքների  ապահովմանը:

  1. Տարրական դպրոցում
  • Ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում.
  • Ճանաչի իր հայրենիքը, ճանաչի և հարգի ՀՀ պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը:
  1. Հիմնական դպրոցում
  • Դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ:
  • Ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր, արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտի իր գաղափարներն ու հույզերը:
  • Ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը

Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները` 

  1. Գիտելիք
  2. Հմտություն
  3. Դիրքորոշում
  4. Արժեքային բաղադրիչ 

Չափորոշչում ներկայացված է արվեստ և արհեստ կրթության բովանդակության տիրույթը , որը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության միջոցով անձի մտավոր և ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ` արվեստի և ժողովրդական արհեստների տարբեր տեսակների հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով: Նպաստում է սովորողի ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, ազատ անհատականության կայացմանը, մտահորիզոնի ընդլայմանը, երևակայության քննադատական, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացմանը, վարպետության, ստեղծարարության, կատարողական առանձնահատկությնների զարգացմանը։ Բացի վերը նշված նպատակներից, ﬕտված է նաև գեղագիտական ճաշակը և ստեղծագործական ﬕտքը կենցաղային խնդիրների և գործունեթյանը կապելն, ավանդական և այսօր արդեն գրեթե կորսված՝ բազմաթիվ ժողովրդական ավանդույթներին և մշակութային ժառանգությանը հաղորդակցվելուն.

Առարկաների ծրագրերը կազմվում են ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի ուղղվածության` պահպանելով չափորոշչի պահանջները: Առարկայի ծրագրերի հիման վրա սահմանված կարգով մշակվում են թեմատիկ և անհատական ուսուցման պլաններ, ստեղծվում են դասագրքեր, ուսուցչի ձեռնարկներ և այլ ուսումնական նյութեր:

“Արվեստ և արհեստ” բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12րդ դասարաններում ներկայացվում է առանձին և ինտեգրված առարկաներով:

  Կարծում եմ չափորոշիչը մանկավարժի ձեռքի տակշատ կարևոր ուղեցույց է, դասը ճիշտ պլանավորելու և կազմակերպելու համար, որտեղ մանրամասն ներկայացված են ուսուցչին անհրաժեշտ բոլոր կետերը:

Ինչ վերաբերվում է հեղինակային ծրագրի ուսումնական պլանին, այն մանրամասն ընթերցելուց և ուսումնասիրելուց հետո եկա այն եզրահանգմանը , որ այն իր մեջ ներառում է շատ կետեր, որ չկա պետական չափորոշչում.

Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:

Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից:

Ուսուցումը կազմակերպվում է դպրոցի ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական, ուսումնական նախագծերով:

Ուսումնական տարին կազմակերպվում է չորս շրջանից:

3-րդ և 4-րդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական – ստուգատեսային ճամբարներ:

Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով:

Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային  գրանցում են ստանում:

«Կերպարվեստ և տեխնոլոգիա» դասընթացը ներառում է «նկարչություն»,  «խեցեգործություն», «աշխատանքային հմտություններ»: Իրականացվում են բացօթյա պլեներներ:

Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «երաժշտական գործունեություն», «կերպարվեստ», «մարմնամարզություն», «մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:

1-3րդ դասարաններում սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով ` առանց գնահատանիշի։

Հեղինակային կրթական ծրագիրը հիմնված լինելով պետական չափորոշչի հիմնական կետերի վրա, ստեղծել է մի ծրագիր, որը համահունչ է ժամանակակից սերնդի պահանջներին, հետաքրքրություններին:

Սովորողներին տալիս է ազատ մտածելու հնարավորություն, ստեղծագործելու ու արարելու հարմար միջավայր է ստեղծում: Սովորողները ձեռք են բերում ինքնուրույնություն, դուրս են գալիս ստանդարտ մտածելակերպի կաղապարներից, ունենում են ընտրության իրավունք: Ինչը որպես կերպարվեստի մասնագետ համարում եմ շատ կարևոր և արդյունավետ: